Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Սկսվում է Սուրբ Էջմիածնի ունեզրկման և կազմալուծման վերջնական արարը

Սկսվում է Սուրբ Էջմիածնի ունեզրկման և կազմալուծման վերջնական արարը
22.10.2025 | 20:18

Պետության գլուխը զբաղեցնող թշնամին փաստացի սկսում է մեր եկեղեցու, որպես ինստիտուցիոնալ հազարամյա կառույց՝ կազմալուծման վերջնական արարը՝ այն է Մայր Աթոռի ենթակայության ներքո գտնվող տաճարների և բնականաբար գանձերի բռնագանձումը:

Այս ամենի համատեքստում մի քանի դիտարկում:

Առաջին՝ ակնհայտ է, որ «հանրությանը վերադարձնել» սոուսի ներքո տեղի է ունենալու Մայր Աթոռի կողոպուտ և ունեզրկում:

Երկրորդ՝ տեղի ունեցողը, ըստ էության, ՀԱԵ դեմ ադրբեջանական հերթական պահանջի կատարումն է: Երրորդ՝ հիշեցնեմ, որ թշնամու հոգևոր առաջնորդ և «Իրիվանի ղազիաթի» ստեղծումը պահանջող Փաշազադեն դեռևս մայիս ամսին բառացի հայտարարել էր. «Էջմիածինն ու Կիլիկիան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում են այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը»:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ